Կհաստատվեն նախադպրոցական մենթոր հաստատությունների ընտրության կարգն ու մենթորական աշխատանք իրականացնողների գործառույթները
Սեպտեմբերի 09, 2025

Կհաստատվեն նախադպրոցական մենթոր հաստատությունների ընտրության կարգն ու մենթորական աշխատանք իրականացնողների գործառույթները

By Օգոստոսի 06, 2025 59

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մենթոր հաստատությունների ընտրության և մենթորական աշխատանքներ իրականացնողների գործառույթները սահմանելու մասին» հրամանի նախագիծը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Նախագծով առաջարկվում է իրավական կարգավորում տալ նախադպրոցական կրթության պետական չափորոշչի ամբողջական ներդրմանն աջակցող մենթորական ծրագրին՝ հստակեցնելով գործող իրավահարաբերությունները:

Նախագծով նախատեսվում է Երևանում և մարզերում ձևավորել մենթոր հաստատություններ, որոնց թիվը կլինի առնվազն երկուական յուրաքանչյուր մարզում և չորսը՝ մայրաքաղաքում։

Ցանկում ընդգրկվելու համար հաստատությունը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին՝

  • Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների անվանացանկին և պաշտոնների նկարագրերին համապատասխան համակազմի առկայություն (առնվազն 90 %),
  • Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն հրամանով սահմանված կարգով տարակարգ ստացած մանկավարժական համակազմի առկայություն (առնվազն 30 %),
  • նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով և դիդակտիկ պարագաներով հագեցվածություն:

Մենթոր հաստատությունները կաջակցեն իրենց կցված նախադպրոցական ուսումնական հաստատություններին՝ կազմակերպելով վերապատրաստումներ, խորհրդատվություններ և մշտադիտարկումներ կրթական չափորոշչի ներդրման, հիմնական ծրագրերի իրականացման և մանկավարժների շարունակական մասնագիտական զարգացման ուղղություններով։

Մենթորական աշխատանքներում ներգրավված կլինեն հաստատության տնօրենը, համակարգողը, մենթորները և հաշվապահը. յուրաքանչյուրի գործառույթը սահմանված է նախագծով: Մենթորների ընտրությունը կատարվում է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից՝ հարցազրույցի միջոցով:

Շահագրգիռ կազմակերպությունները և քաղաքացիները նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումները կարող են ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մինչև օգոստոսի 19-ը ներառյալ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուկրաինայի նախկին արտգործնախարարը լքել է երկիրը

Հութիներն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Իսրայելի երկու օդանավակայաններին

Մակրոնը նոր վարչապետ կնշանակի առաջիկա օրերին

Մեկնարկում է սեպտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի բովանդակությունը սկեպտիկ գնահատականներ է ծնել. Լավրով

Հայաստանում կխստացվի օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման գործընթացի հսկողությունը

Արթուր Հովհաննիսյանը պետք է ներողություն խնդրի իր հայտարարությունների համար․ ԱԺ պատգամավորներ

Առաջարկվում է Հայաստանում սահմանափակել ոստիկանական համազգեստի վաճառքը

Ֆրանսիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարությանը

Տեղի է ունեցել է ԲՐԻԿՍ անդամ երկրների ղեկավարների արտահերթ հանդիպումը

Նեթանյահուն Գազայի բնակիչներին կոչ է արել «փասափուսեն քաշել» քաղաքից

Խոսքս ուղղում եմ Գազայի բնակիչներին․ ուշադիր լսե՛ք ինձ, դուք նախազգուշացվել եք, հեռացե՛ք այստեղից․ Նեթանյահու

Վիկտորյա Այդինյանը նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար

Պակիստանցի զինյալներին պատրաստում են տեղափոխել Ադրբեջան՝ Իրանի դեմ պատերազմի համար. ռուսաստանցի քաղաքագետ

Թրամփի վարչակազմը դիմել է Գերագույն դատարանին՝ մոտ 4 մլրդ դոլարի արտաքին օգնության կասեցումը թույլատրելու համար