Ջենիֆեր Լոպեսը երևանյան հյուրանոցից ընտանեկան կուժ է տարել իր հետ
Օգոստոսի 07, 2025

Ջենիֆեր Լոպեսը երևանյան հյուրանոցից ընտանեկան կուժ է տարել իր հետ

By Օգոստոսի 06, 2025 219

Ամերիկացի հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Հայաստանից 19-րդ դարի կուժ է տարել իր հետ։ Այս մասին գրված է «Նարեկածին. ազգային զարդերի վերածնունդ» ապրանքանիշի ֆեյսբուքյան էջում։

Կուժը երգչուհու սենյակում է դրվել զարդը գեղագիտորեն ներկայացնելու համար։

«Մինչ հյուրերի ժամանումը սենյակում դրվեցին «Թուֆենկյան» ընկերության նվիրած գորգը և, ուշադրություն, զարդի ճիշտ ու գեղագիտական ներկայացման համար ընտրված 19-րդ դարի Վանի կուժը (այն ի սկզբանե չկար հաստատված նվերների ցանկում): Իհարկե, երգչուհին շատ սիրեց ու գնահատեց նվերները, բայց նրա մեկնումից ժամեր անց պարզ դարձավ, որ իր հետ տարել է ոչ միայն զարդերն ու գորգը, այլ նաև մեր ընտանիքի անբաժան մասնիկ կուժը»,– ասված է հաղորդագրությունում։

«Նարեկածինից» հայտնում են, որ ցանկացել են համաշխարհային մեգաաստղին անպայման ներկայացնել իրական հայկական մշակույթը, և իրենց վարպետը պատրաստել է Վան–Վասպուրականի շրջանի ազգային վզնոցն ու օղերը՝ համեմված Սյունիքի (Զանգեզուր) նուշերով, և հենց այդ վզնոցն էլ 19-րդ դարի Վանի կուժի վրա ներկայացվել է հայտնի երգչուհուն։

Հիշեցնենք` ամերիկացի հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգն ու պարային շոուն Երևանում կայացավ օգոստոսի 3–ին։ Սա Լոպեսի «Up all night» շրջագայության մի մասն էր։

Rate this item
(0 votes)

Լրահոս