Նոր նշանակում՝ ՔԿ-ում
Սեպտեմբերի 09, 2025

Նոր նշանակում՝ ՔԿ-ում

By Օգոստոսի 06, 2025 70

Համբարձում Պետրոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից:

«Համբարձում Պետրոսյանի կենսագրությունը

Ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: 

Աշխատանքային գործունեություն

2021-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ,

2019-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ,

2018-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,

2017-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ,

2016-2017թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,

2014-2016թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ:
Կրթություն

2014 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
Պարգևներ

Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տեղեկություններ

2009-2011թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում

Ամուսնացած է, ունի երկու երեխա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուկրաինայի նախկին արտգործնախարարը լքել է երկիրը

Հութիներն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Իսրայելի երկու օդանավակայաններին

Մակրոնը նոր վարչապետ կնշանակի առաջիկա օրերին

Մեկնարկում է սեպտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի բովանդակությունը սկեպտիկ գնահատականներ է ծնել. Լավրով

Հայաստանում կխստացվի օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման գործընթացի հսկողությունը

Արթուր Հովհաննիսյանը պետք է ներողություն խնդրի իր հայտարարությունների համար․ ԱԺ պատգամավորներ

Առաջարկվում է Հայաստանում սահմանափակել ոստիկանական համազգեստի վաճառքը

Ֆրանսիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարությանը

Տեղի է ունեցել է ԲՐԻԿՍ անդամ երկրների ղեկավարների արտահերթ հանդիպումը

Նեթանյահուն Գազայի բնակիչներին կոչ է արել «փասափուսեն քաշել» քաղաքից

Խոսքս ուղղում եմ Գազայի բնակիչներին․ ուշադիր լսե՛ք ինձ, դուք նախազգուշացվել եք, հեռացե՛ք այստեղից․ Նեթանյահու

Վիկտորյա Այդինյանը նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար

Պակիստանցի զինյալներին պատրաստում են տեղափոխել Ադրբեջան՝ Իրանի դեմ պատերազմի համար. ռուսաստանցի քաղաքագետ

Թրամփի վարչակազմը դիմել է Գերագույն դատարանին՝ մոտ 4 մլրդ դոլարի արտաքին օգնության կասեցումը թույլատրելու համար