Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
Սեպտեմբերի 09, 2025

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

By Օգոստոսի 06, 2025 63

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 6-9-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Երևանում օգոստոսի 6-ի ցերեկը, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-11-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Մարզերում օգոստոսի 6-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 7-ի ցերեկը, 9-11-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 6-11-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-11-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Անկարգությունների ֆոնին Նեպալի վարչապետ Շարմա Օլին հրաժարական է տվել

Արտյոմ Սմբատյանը նշանակվել է միասնական սոցիալական ծառայության պետ

Ձերբակալվել է Սևան ՔԿՀ պետի տեղակալը

Միջանցք անունով բան գոյություն չունի, խոսքը ճանապարհի մասին է. Իրանի դեսպանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Ադրբեջանից հայտնում են, որ «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածի աշխատանքները կավարտվեն 2026 թվականին

Հայաստան-Իրան-Հնդկաստան եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Երևանում կնվազեցվի ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի գույքահարկը

Պակիստանի կողմից Հայաստանը «ՄԱԿ-ում ճանաչելու» խնդիր օրակարգում չկա. ԱԳՆ-ի արձագանքը

ՀՀ–ի, Իրանի և Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչների հանդիպումը կկայանա Երևանում 2025 թվականին

Մանրամասներ՝ «Ազնավուր» սրճարանի դիմաց 16-ամյա տղային ծեծի ենթարկելու դեպքի մասին

Կրակողը նախկինում սպանության համար եղել է դատապարտված, և ոտքին էլ «բրասլետ» է եղել

Խաղաղության պայմանագրից հետո կնկատվի ներդրումների հոսքի մեծացում. ԿԲ նախագահ

Կրшկnցներ՝ Երևանում. տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել

Հանուն հայրենիքի զոհվածների ընտանիքները Երևանում գույքահարկի արտոնություն ստացան

Պուտինը Չինաստան այցից հետո Ուկրաինայի դեմ պատերազմի նոր փուլ է սկսել