Ադրբեջանական Minval կայքի տվյալներով՝ Դոնալդ Թրամփը նախատեսում է այս ուրբաթ Վաշինգտոնում առանձին հանդիպումներ ունենալ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։
Հանդիպումների ժամանակացույցի համաձայն՝ Փաշինյանի հետ հանդիպումը նախատեսված է տեղական ժամանակով՝ ժամը 14:30-ին, իսկ Ալիևի հետ՝ 15:20-ին։ Ըստ կայքի, այդ օրը ժամը 16:00-ին տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևի համատեղ հայտարարությունը։
Ըստ աղբյուրի՝ ակնկալվում է, որ Թրամփը ներկա կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև մտադրությունների մասին հուշագրի ստորագրմանը, որը խորհրդանշում է նրանց «պարտավորությունը վերջապես խաղաղության պայմանագիր կնքելու հարցում»։