Ծաղկաձորում էլիտար շենքի մոտ հայտնաբերվել է տղամարդու 2 մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
Օգոստոսի 28, 2025

Ծաղկաձորում էլիտար շենքի մոտ հայտնաբերվել է տղամարդու 2 մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց

By Օգոստոսի 28, 2025 14

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական ավրչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Ծաղկաձոր քաղաքում՝ Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ կառուցվող էլիտար թաղամասի հարևանությամբ, մահացած քաղաքացիներ կան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Կոտայքի մարզի քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը։ Տեղում քրեական, համայնքային ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են 2 տղամարդու մարմին, և պարզվել է նաև, որ 2 հոգու էլ օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Հրազդան» բժշկական կետրոն։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսելուց, նշում էին, որ մահացածները ու վիրավորները նշված վայրում երկաթե զրուցարան են տեղադրելիս եղել, երբ հավանաբար անզգուշաբար կպել են այդտեղով անցնող 10 000 վոլտ լարման հոսանքի լարերին և հոսնաքահարվել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանի հարվածից վնասվել է Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքը

Իսրայելի ուժերը ավիահարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային

«Nikol You are great». Փաշինյանը հրապարակել է հայտնի լուսանկարները՝ Թրամփի մակագրությամբ

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Կիևին հասցված հարվածների կապակցությամբ կանչել է Ռուսաստանի դեսպանին

«Լաբուբու» խաղալիքի ստեղծողը մեկ տարում հարստացել է 20 մլրդ դոլարով՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջ անցելով Բեզոսից և Բաֆեթից

Հայաստանը հրաժարվում է Ղարաբաղից, Ադրբեջանը՝ փոխհատուցումից. ի՞նչն է կարևոր խաղաղության պայմանագրի տեքստում. BBC

Անկարան պատրաստ է նպաստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի շփումներին. Էրդողան

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

Ուկրաինայի հետ օդային hրադադարի վերաբերյալ համաձայնություններ ձեռք չեն բերվել. Պեսկով

ԵՄ-ն կքննարկի չեզոք երկրից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը․ Politico

Սեպտեմբերի 1-ից կգործի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման նոր համակարգ

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդունել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարին

Մինսկի խմբի լուծարման մասին Ադրբեջանի և Հայաստանի համատեղ դիմումը կարևոր քայլ է խաղաղության գործընթացում. Ալիև

Լիլիթ Մակունցը կնշանակվի Փաշինյանի գլխավոր խորհրդական