Քանի որ հայտարարագրման համակարգը ձախողվել է, որոշել են մանրմունր «բարեգործություններ» անել․ «Փաստ»
Օգոստոսի 28, 2025

Քանի որ հայտարարագրման համակարգը ձախողվել է, որոշել են մանրմունր «բարեգործություններ» անել․ «Փաստ»

By Օգոստոսի 28, 2025 18

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ ԿԳՄՍ նախարարը հայտարարել է, որ 5-12-րդ դասարանի երեխաների համար դասագրքերի վարձավճարներից 3000 դրամ հետ կվերադարձվի ծնողներին… եկամուտների համընդհանուր հայտարարագիրը լրացնելու դեպքում։ Ինչո՞ւ է կառավարությունը հանկարծ որոշել նման «բարեգործություն» անել: Պատճառն իրականում այն չէ, որ կառավարությունում մտածում են քաղաքացիների մասին, այլ այն, որ հայմընդհանուր հայտարարագրման համակարգը պարզապես տոտալ ձախողված է:

Հիշեցնենք, որ մենք հարցում էինք ուղարկել ՊԵԿ ու ստացել պատասխան, որ հուլիսի 10-ի դրությամբ հայտարարագիր էր ներկայացրել 82636 քաղաքացի, այսինքն՝ նման պարտավորություն ունեցողների ընդամենը մոտ 10 տոկոսը: Մեր ունեցած տեղեկություններով, ներկայում ևս վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ կառավարության համար, և մինչև նոյեմբերի 1-ը, տարբեր հաշվարկներով, հայտարարագիր կներկայացնի առավելագույնը 25 տոկոսը: Ի դեպ, մեզ հետ զրույցում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը նշել էր, որ պետական ամբողջ ապարատը լծված է հայտարարագրման գործընթացին և ահաբեկում է մարդկանց, որպեսզի ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում։ «82636-ն ընդամենը պետական ահաբեկման արդյունք է»,-ասել էր նա։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, հաշվի առնելով, որ նույնիսկ պետական մասշտաբով ճնշումներն անգամ չեն օգնում, կառավարությունում որոշել են տարբեր եղանակներով «կուտ տալ»: Սոցիալական կրեդիտների վերադարձից բացի, մասնավորաբար, մտածել են նաև դասագրքերի վարձավճարներից 3000 դրամ վերադարձնելու ծրագիրը: Կան տեղեկություններ, որ առաջիկայում նման մի քանի մանր-մունր այլ «բարեգործությունների» մասին ևս կհայտարարեն: Ի դեպ, չի բացառվում, որ փորձեն ևս մեկ անգամ երկարաձգել հայտարարագրման ժամկետը, ընդհուպ մինչև տարեվերջ:

Rate this item
(0 votes)

Լրահոս