Ռուսական ընկերությունը հրավիրվել է ՀԷՑ՝ քննարկման․ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Նոյեմբերի 02, 2025

Ռուսական ընկերությունը հրավիրվել է ՀԷՑ՝ քննարկման․ պայմանավորվածություն է ձեռք բերվել

By Օգոստոսի 27, 2025 94

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրում է․

«Իմ հրավերով Հայաստան ժամանած՝ ռուսաստանյան «Կասկադ Էներգո» Ընկերության ղեկավար կազմի հետ այսօր ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ քննարկելու «ՀԷՑ» ՓԲԸ էներգահամակարգում առկա տեխնիկական-ծրագրային խնդիրները, էլեկտրոնային հաշվիչների տեղադրման եւ փոխարինման գործընթացներում առկա թերություններն ու դրանց ծրագրային ապահովման և սպասարկման ոլորտում վերջերս ի հայտ եկած տարաբնույթ խափանումները:

«Կասկադ Էներգո» ընկերությունն իր հայաստանյան ներկայացուցչության («Կասկադ էներգո» ՍՊԸ) միջոցով 2016-2017 թվականներից ի վեր՝ մինչ օրս «ՀԷՑ» ՓԲԸ-ին է մատակարարել ավելի քան 800 հազար էլեկտրոնային հաշվիչներ՝ շուրջ 100 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ:

Նշված հաշվիչներից շուրջ 707 հազարն արդեն միացված են «ՀԷՑ» ՓԲԸ-ի էներգահամակարգի ցանցին և դրանցով իրականացվում է քաղաքացիների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի հաշվառումը:

Իմ լիազորությունների շրջանակներում տրված հանձնարարականներով իրականացված լայնածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Կասկադ Էներգո» ռուսաստանյան ընկերության և վերջինիս հայաստանյան ռեզիդենտ կազմակերպության կողմից մատակարարված սարքավորումների, ծառայությունների և ծրագրային ապահովման աշխատանքների համար առկա չեն պարտադիր փաստաթղթավորման համար անհրաժեշտ հանձնման-ընդունման բազմաթիվ ակտեր, իրավունքների փոխանցման վճարահաշվարկային և մի շարք այլ փաստաթղթեր:

Պարզվել է նաեւ, որ առկա է «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից «Կասկադ Էներգո» ՍՊԸ-ին փոխանցված մի քանի միլիարդ ՀՀ դրամի չափով կանխավճարի մնացորդ, որի դիմաց դեռևս որևէ սարքավորում կամ ապրանք չի մատակարարվել, ինչպես նաեւ այս պահի դրությամբ որևէ ծառայություն ՀԷՑ-ին չի մատուցվել:

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ անդրադարձ եմ կատարել նաեւ Ընկերության կարիքների համար անհրաժեշտ սարքավորումների և ծառայությունների ձեռքբերման գործընթացների՝ բացառապես թափանցիկ ու ներառական մրցութային կարգով անցկացման առաջնահերթությանը և պաշտոնապես արձանագրվել է, որ «ՀԷՑ» ՓԲԸ-ն այսուհետ ձեռնպահ է մնալու մինչև այժմ ցանցի արդիականացման համար անհրաժեշտ էլեկտրոնային հաշվիչներն «ավանդույթի ուժով» բացառապես «Կասկադ Էներգո» ընկերությունից ձեռքբերելու պրակտիկայից և վերջիններիս կոչ է արել համահավասար պայմաններում այսուհետ մասնակցել այդ սարքավորումների գնման մրցութային գործընթացներին եւ առաջարկել մրցակցային գներ:

Հանդիպման ընթացքում առաջարկվել է նաև գործող պայմանագրի և փոխադարձ պարտավորությունների շրջանակներում պատշաճ սպասարկում իրականացնել արդեն իսկ տեղադրված հաշվիչների անխափան աշխատանքի ապահովման համար, միջոցներ ձեռնարկել մինչ այս մատակարարված, սակայն դեռևս չտեղադրված և կարգաբերման ենթակա խմբաքանակների միացման ուղղությամբ։

Հյուրերին պաշտոնապես տեղեկացվեց նաեւ, որ Ժամանակավոր կառավարչի

հրամանով «ՀԷՑ» ՓԲԸ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ «Կասկադ էներգո» ՍՊ ընկերության ներկայացուցիչների հետ փոխգործակցության միջոցով՝ մինչև սեպտեմբերի 30-ը, մանրամասն գույքագրելու կողմերի միջև առկա իրավական և ֆինանսական փոխպարտավորությունները, լրացնելու ողջ բացակայող փաստաթղթավորման համար անհրաժեշտ ակտերը, կատարելու ապրանքանյութական եւ ֆինանսական փոխադարձ հաշվարկներ եւ այլն։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց վերոնշյալ աշխատանքների ամփոփումից հետո՝ 1 ամսյա ժամկետում, ևս մեկ աշխատանքային հանդիպում անցկացնել եւ վերլուծել ստեղծված իրավիճակը՝ առկա առաջնահերթությունների համատեքստում»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վենեսուելայի նախագահ Մադուրոն Ռուսաստանից հրթիռներ և ինքնաթիռներ է խնդրել ԱՄՆ-ին հակազդելու համար

Հայկ Բաբայանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հրամանատար

Թալինում պահածոյացված վարունգից թունավորվել են ընտանիքի 5 անդամներ

Եվրոպայի երիտասարդների մրցաշարում պայքարի մեջ կմտնի ծանրորդ Մերի Միսակյանը

Ռուսական Սու-35Ս-ը դարձել է ամենաարդյունավետ ժամանակակից կործանիչը. «Ռոստեխ» կորպորացիա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով. եղանակի տեսություն

Շիրակի մարզպետի խորհրդականն ու նրա սանիկը պարեկի են ծեծել. «Առավոտ»

Տիգրան Ավինյանը մեն–մենակ է մնացել․ «Հրապարակ»

Թրամփի որդին նոյեմբերի 12–ին կայցելի Հայաստան

Չինական նոր T1400 ծանր անօդաչու ուղղաթիռը կատարել է իր առաջին թռիչքը

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինը

ԱՄՆ ՊՆ-ն կոչ է արել երկիրը նախապատրաստել պատերազմի․ CNN

Էրդողանի՝ Երևան այցելելու վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Թուրքիայի նախագահի աշխատակազմ

«Զանգեզուրի միջանցքը» կարող է փոխել Եվրասիայի տրանսպորտային քարտեզը. Հաջիև

Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն. ԱԳՆ