ՀԱՊԿ գրեթե բոլոր զորամիավորումները ժամանել են Բելառուս զորավարժություններին մասնակցելու համար
Օգոստոսի 27, 2025

ՀԱՊԿ գրեթե բոլոր զորամիավորումները ժամանել են Բելառուս զորավարժություններին մասնակցելու համար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների գրեթե բոլոր զորակազմերը ժամանել են Բելառուս համատեղ զորավարժությունների համար, որոնք նախատեսված են և տեղի կունենան երկրի խորքում, ինչպես «Արևմուտք-2025» զորավարժությունները, լրագրողներին հայտնել է Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։

Զորավարժությունները, որոնք համատեղում են ՀԱՊԿ հավաքական ուժերի տարբեր բաղադրիչների վարժանքները, կանցկացվեն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը Բելառուսի տարածքում՝ Լոսվիդո և Լեպելսկի զորավարժարաններում։

«ՀԱՊԿ երկրների գրեթե բոլոր զորամիավորումները ժամանել են Լոսվիդոյի զորավարժարան, որը նույնպես գտնվում է մեր երկրի խորքում։ Սրանք նույնպես պլանավորված զորավարժություններ են, որոնք հերթով տեղի են ունենում ՀԱՊԿ երկրների տարածքում», – Վոլֆովիչի խոսքերն է մեջբերում «Բելտա» լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս