Հարավային Կովկասում բոլորովին նոր հնարավորություններ են բացվում. Ալիև
Օգոստոսի 27, 2025

Հարավային Կովկասում բոլորովին նոր հնարավորություններ են բացվում. Ալիև

By Օգոստոսի 27, 2025 17

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանի հետ բանակցությունները տևել են մի քանի տարի և ավարտվել են Վաշինգտոնում՝ նախագահ Թրամփի և նրա թիմի ակտիվ աջակցությամբ: Այս մասին նա ասել է Al Arabiya-ին տված հարցազրույցում:

«Ես կարծում եմ, որ սա իսկապես հակամարտության ավարտն է, պատերազմի ավարտը։ Պաշտոնապես, խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվել մեկ կոնկրետ պատճառով. Հայաստանի սահմանադրությունը դեռևս պարունակում է մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա:

«Ինչքան մենք հասկանում ենք, նրանք կկատարեն փոփոխություն։ Եվ հենց որ այս սահմանադրական փոփոխությունը կատարվի, հենց որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կստորագրվի պաշտոնական խաղաղության համաձայնագիր։ Սակայն այս փաստաթղթի նախաստորագրման փաստը Ադրբեջանի և Հայաստանի կողմից Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի ներկայությամբ, արդեն նշանակում է պատերազմի ավարտ, որը ընդհատումներով տևում է ավելի քան երեսուն տարի։ Սա բացում է բոլորովին նոր հնարավորություններ Հարավային Կովկասի տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանի համար», - ընդգծել է Ալիևը:

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2025 11:28

Լրահոս

Ֆոտո

«Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին՝ ինձ այս կարևոր առաքելությունը վստահելու համար». Արսեն Թորոսյան

Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականը հասանելի կլինի նաև թվային տարբերակով

Հայաստանը շարունակում է մնալ Կոսովոյի ուժերում առավել մեծ ներկայացվածություն ունեցող ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկիրը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Երևանում «Hyundai»-ում պայթյnւն է տեղի ունեցել. կա վիրшվnր

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման վերաբերյալ հայտարարությանը

Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Ռուբեն Հակոբյանն ազատ է արձակվել

Արսեն Թորոսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

30 ժամ՝ Սևանա լճում. տնտեսագետ Հովհաննես Գաբրիելյանը գինեսի հերթական ռեկորդին է հավակնում

Թե՛ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, թե՛ թանգարանն ամբողջությամբ նույն տեսքով վերականգնվելու են. ԿԳՄՍ նախարար

Հեյլի Բիբերի առանց կրծկալի կերպարը՝ լողավազանի մոտ

Քոբուլեթիում հայ երիտասարդ է ջրահեղձ եղել. նա Գառնի գյուղից էր

Արսեն Թորոսյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին

Հայաստանը լուրջ հետևանքների կբախվի, եթե խախտի Վաշինգտոնի պայմանավորվածությունները. Ալիև

Իսրայելը սպանել է ՀԱՄԱՍ-ի անվտանգության ղեկավարին