ՄԹ պետնախարարը շնորհավորել է Փաշինյանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքների առիթով
Օգոստոսի 27, 2025

ՄԹ պետնախարարը շնորհավորել է Փաշինյանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքների առիթով

By Օգոստոսի 26, 2025 25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիին:

Վարչապետը ողջունել է նրա այցը Հայաստան և գոհունակություն հայտնել Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական երկխոսության հաջող փուլի առիթով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սթիվեն Դաութիի այցը տարածաշրջան տեղի է ունենում շատ կարևոր և նույնիսկ պատմական ժամանակահատվածում՝ հաշվի առնելով Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, որոնք Հարավային Կովկասում կայունության և կանխատեսելիության, ավելի լայն տարածաշրջանային համագործակցության և զարգացման հիմք են ստեղծում:

Սթիվեն Դաութին շնորհավորել է վարչապետին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում Վաշինգտոնում ձեռք բերված պատմական արդյունքների առիթով: Նա ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունն այդ գործընթացին։ 

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը Հայաստան–Մեծ Բրիտանիա հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու և համատեղ ջանքերով այդ նպատակին հետևողականորեն հասնելու համար։ Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության համագործակցության հիմքում դրված են ընդհանուր արժեքները՝ ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանություն։

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական նախագծերի ուղղությամբ ուսումնասիրությունների իրականացումը, ներդրումային համատեղ ծրագրերի իրականացումը, բրիտանական ընկերությունների՝ առավել ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում ենթակառուցվածքային և այլ նախագծերում։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Միացյալ Թագավորության ակտիվ մասնակցությունը հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից

Վաշինգտոնում Սահմանադրություն չի քննարկվել. Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է. Արարատ Միրզոյան

«Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին՝ ինձ այս կարևոր առաքելությունը վստահելու համար». Արսեն Թորոսյան

Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականը հասանելի կլինի նաև թվային տարբերակով

Հայաստանը շարունակում է մնալ Կոսովոյի ուժերում առավել մեծ ներկայացվածություն ունեցող ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկիրը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Երևանում «Hyundai»-ում պայթյnւն է տեղի ունեցել. կա վիրшվnր

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման վերաբերյալ հայտարարությանը

Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Ռուբեն Հակոբյանն ազատ է արձակվել

Արսեն Թորոսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

30 ժամ՝ Սևանա լճում. տնտեսագետ Հովհաննես Գաբրիելյանը գինեսի հերթական ռեկորդին է հավակնում

Թե՛ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, թե՛ թանգարանն ամբողջությամբ նույն տեսքով վերականգնվելու են. ԿԳՄՍ նախարար

Հեյլի Բիբերի առանց կրծկալի կերպարը՝ լողավազանի մոտ

Քոբուլեթիում հայ երիտասարդ է ջրահեղձ եղել. նա Գառնի գյուղից էր

Արսեն Թորոսյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին