ԱԹՍ–ների գրոհի ֆոնին «Աերոֆլոտը» փոխել է թռիչքների ժամանակացույցը
Հոկտեմբերի 30, 2025

ԱԹՍ–ների գրոհի ֆոնին «Աերոֆլոտը» փոխել է թռիչքների ժամանակացույցը

By Օգոստոսի 26, 2025 78

Ռուսաստանի մի շարք շրջաններում օդային տարածքի որոշ սահմանափակումների պատճառով «Աերոֆլոտը» փոխել է թռիչքների ժամանակացույցը։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերությունը։

Լենինգրադի մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն առավոտյան հայտնել էր, որ մարզի Կինգիսեպպի և Լուգայի շրջանների օդային տարածքներում ոչնչացվել է ավելի քան 10 ԱԹՍ։ Նրա խոսքով՝ տուժածներ կամ վնասներ չկան։ Սանկտ Պետերբուրգի, Կազանի, Նիժնեկամսկի և Պսկովի օդանավակայաններում սահմանվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ։

«Թռիչքների ժամանակացույցի փոփոխության պատճառը Ռուսաստանի կենտրոնական մասի մի շարք օդանավակայաններում, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում (Մոսկվայի ժամանակով 4:55-ից մինչև 7:50-ը) մտցված սահմանափակումներն են և Լենինգրադի մարզի մի շարք շրջաններում օդային տարածքի օգտագործման սահմանափակումները, որոնք ազդել են Կալինինգրադից և դեպի Կալինինգրադ թռիչքների համար օդային երթուղիների օգտագործման հնարավորության վրա»,– ասված է ավիաընկերության հաղորդագրությունում։

«Աերոֆլոտի» զանգերի կենտրոնը գործում է արտակարգ ռեժիմով, ավիաընկերության ներկայացուցիչները տեղում աշխատում են ուղևորների հետ։

Չեղարկված չվերթերի ուղևորներին առաջարկվում է հաջորդ հասանելի չվերթերի վերամրագրում կամ տոմսի գումարի վերադարձ։

Ավիաընկերությունը վստահեցնում է, որ թռիչքի սպասող ուղևորները սպասարկվում են Ռուսաստանի Դաշնության դաշնային ավիացիոն կանոնակարգերին ու ավիաընկերության չափորոշիչներին համապատասխան։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 26 Օգոստոսի 2025 11:23

Լրահոս

Ֆոտո

Ոստիկանությունը ձերբակալել հարսանիքի ժամանակ կրակ բացած ադրբեջանցիներին

Եվրաքննադատության «ապտակը» եւ Մարիա Կարապետյանի «ձախողած քննարկումը». «Ժողովուրդ»

«Թուրքիան երկար ժամանակ ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակիցն է»․ ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ-ում մշակվում է նոր ռեակտիվ շարժիչով մարտական ​​անօդաչու թռչող սարք

Իտալիայում թողարկվել է 600 ձիաուժ հզորությամբ Alfa Romeo-ի վերափոխված մոդել

ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները հանդիպեցին Հարավային Կորեայում և հեռացան առանց համատեղ հայտարարության

Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ. «Ժողովուրդ»

«Մանկավարժականի գործով» ուշադրության կենտրոնում է ռեկտորի ընկերուհի ԿԳՄՍ նախարարը. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ են ստիպում պատվաստվել քովիդի դեմ. «Հրապարակ»

Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն․ «Հրապարակ»

Որտեղ է նստած Դավիթ Համբարձումյանը. «Հրապարակ»

Թրամփը նախատեսում է Հունգարիայի վարչապետի հետ հանդիպել նոյեմբերի 8-ին

Ինչպես է Ֆրենսիս Քուրկջյանը վերստեղծել «փողի հոտը»

ՀՀ-ում համաներում չի սպասվում

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. նա նոր ռեկորդ սահմանեց