Տնտեսագետ 38-ամյա Հովհաննես Գաբրիելյանը գինեսի հերթական ռեկորդին է հավակնում։ Առանց հատուկ միջոցների նա կփորձի հաղթահարել Սևանա լճի 74 կմ երկարությամբ տարածքը։ Նա ջրում կգտնվի շուրջ 30 ժամ։
Մեկնարկը կտրվի այսօր՝ օգոստոսի 27–ին՝ ժամը 16։00-ին, Կարճաղբյուր համայնքի լողափից, իսկ վերջնակետը կլինի վաղը՝ 18։00-ին «Փիրուզե» լողափի մոտ։
Հովհաննես Գաբրիելյանը նշեց՝ հույս ունի, որ կարող է շատերի համար օրինակ ծառայել։