ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Լիլիթ Մակունցը հետ է կանչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով ԱՄՆ–ում ՀՀ դեսպան է նշանակվել Նարեկ Մկրտչյանը։
Նշենք, որ Նարեկ Մկրտչյանը քիչ առաջ ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։ Այդ պաշտոնում նրան փոխարինել է Արսեն Թորոսյանը։