Ես կմնամ հայ ժողովրդի բարեկամը․ Իրանի դեսպանը սեպտեմբերին ավարտում է իր առաքելությունը ՀՀ-ում
Հոկտեմբերի 31, 2025

Ես կմնամ հայ ժողովրդի բարեկամը․ Իրանի դեսպանը սեպտեմբերին ավարտում է իր առաքելությունը ՀՀ-ում

By Օգոստոսի 28, 2025 76

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին՝ վստահություն հայտնելով, որ ստորագրված մի շարք փաստաթղթերը կնպաստեն Հայաստանի և Իրանի միջև արվեստի, մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ծրագրային նոր նախաձեռնությունների իրականացմանը:

Անդրադառնալով ՀՀ ԿԳՄՍ պատվիրակության՝ սեպտեմբերի 6-8-ը Իրան նախատեսվող այցին՝ կողմերը կարևորել են երկկողմ հանդիպումները, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության նոր փաստաթղթերի ստորագրումը՝ որպես երկու երկրների դարավոր կապերն ամրապնդելու նոր հնարավորություն:

Սեպտեմբերի 6-ին Իրանի Պերսեպոլիս համալիրում կայանալու է համերգ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին:

«Բացառիկ համերգը կնպաստի ոչ միայն Հայաստանի մշակութային ժառանգության հանրահռչակմանը, այլև շրջադարձային կլինի Հայաստան-Իրան մշակութային հարաբերություններում»,-ասել է նախարարը:

Հանդիպման շրջանակում դեսպան Մեհդի Սոբհանին հայտնել է, որ սեպտեմբերին ավարտում է իր առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում:

«Ես եղել եմ և կմնամ հայ ժողովրդի բարեկամը և ջերմ հուշերով եմ թողնելու Հայաստանը»,-ասել է դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով մշակույթի և կրության ոլորտներում սերտ համագործակցության համար:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ևս շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև դարավոր կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Նախատեսում ենք պարտադիր դարձնել նաև ամենամյա պրոֆիլակտիկ բուժզննումը». Անահիտ Ավանեսյան

Պետական ծառայության պաշտոն կթույլատրվի զբաղեցնել նաև 65–ը լրանալուց հետո. նոր նախագիծ

Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Լեհաստանը որոշել է հետաձգել Բելառուսի հետ սահմանի բացումը․ Լիտվայի վարչապետ

Ջորջինա Ռոդրիգեսը Hermès-ի հավաքածուին ավելացրել է հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ հազվագյուտ Himalaya Birkin-ը

5000 դրամի դիմաց մարդիկ պատրաստ են վաճառել իրենց հեռախոսահամարով ակտիվացրած whatsapp–ը կամ viber–ը. ՆԳՆ–ի զգուշացնումը

Ալիևը չի պլանավորում գալ Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է

Հովհաննավանքում կատարվողը պղծություն է, եկեղեցին ենթակա է վերասրբագործման. Մայր Աթոռ

Հայաստանում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար տրամադրվող միանվագ նպաստը կկազմի 500,000 դրամ

Եթե Գյումրիի սցենարը կրկնվի համապետական մասշտաբով, ուժայինները նրանց չեն բռնելու կաշառք ուտելու գործի վրա. Ռուբինյան

Հանրապետության հրապարակում սկսվել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները

Վրաստանում վարորդը մխրճվել է դպրոցականների ամբոխի մեջ. նրան տեղափոխել են հոգեբուժարան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

ԱՄՆ-ն Հնդկաստանին 6 ամսով ազատել է Իրանի Չաբահար նավահանգստի նկատմամբ պատժամիջոցներից