
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց «Սուրմալու» առևտրի կենտրոնում հնարավոր ահաբեկչության մասին շրջանառվող վարկածը։
«Պայթյունի պահի տեսանյութը դիտելով`ակնհայտ է դառնում, որ այդտեղ չի կարող խոսք լինել ահաբեկչության մասին, որովհետև նախ տեղի է ունենում որոշակի այրում, ծխագոյացում, այնուհետև պայթյուն։ Այսինքն` ներսում կրակ է եղել, այն տարածվել է պայթուցիկ նյութերի վրա, այդ պատճառով է պայթել»,– ասաց նա` հավելելով, որ դա ըստ ԱԻՆ–ի` 99–տոկոսանոց փաստ է։
0Comments