Առաջարկում ենք հետաքրքիր և համեղ աղցան՝ Ֆունչոզա:
Բաղադրիչներ՝
- 200 գ թափանցիկ բրնձի լապշա
- 3 հատ բուլղարական պղպեղ տարբեր գույների
- 1 հատ թարմ վարունգ
- 2 հատ գազար
- 3 պճեղ սխտոր
- Բուսայուղ
- 2 թ/գ քացախ
- աղ
- Սոյայի սոուս
Պատրաստման եղանակը՝
Լապշան լցնել սառը ջրի մեջ ու թողնել 10 րոպե, այնուհետև քամել սառը ջուրը և վրան լցնել եռման ջուր: 5 րոպե հետո այն քամել ու լվանալ հոսող ջրի տակ և թողնել քամվի:
Գազարն ու պղպեղը բարակ շերտերով կտրատել, համեմել այն բուսայուղով ու տապակել այնքան, միչև որ փափկի, սակայն ուշադիր եղեք, որ պղպեղն իր գույնը չկորցնի: Սխտորը մանր կտրատել, գազարն ու պղպեղը տապակել ու վերջում ավելացնել մանրացված սխտորը:
Երբ տապակած սխտորը, պեղպեղն ու գազարը կսառչեն, խառնել այն լապշայի ու վարունգի հետ: Ավելացնել քացախ, սոյայի սուս ու աղ:
0Comments