Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր և համեղ ուտեստ: Պատրաստման եղանակը շատ հեշտ է: Ռոլլերը կարող եք մատուցել նաև նախաճաշին:
Բաղադրիչներ
- 2 հատ լավաշ (առանց խմորիչի)
- 0.5 բաժակ ոսպ
- 1 հատ գազար
- 1 հատ գլուխ սոխ
- սև պղպեղ
- կարմիր պղպեղ
- օրեգանո
- մայորան
- աղ
- ձեթ
- համեմ
Պատրաստման եղանակը`
Նախօրոք թրջած ոսպը խաշել։ Մանր կտրատած գլուխ սոխը տապակել ձեթի մեջ մինչև թափանցիկ դառնալը, ապա ավելացնել քերիչով անցկացրած գազարը։ Տապակել 7-10 րոպե, ապա ավելացնել համեմուքները և մանր կտրատած համեմը։ Եփել ևս 2-3 րոպե։
Լավաշը բաժանել 4 մասի, հեռացնել ծայրերը այնպես, որ ստացվեն ուղղանկյունաձև կտորներ։ Միջուկը բաժանել 8 մասի։ Լավաշի կտորի վրա լցնել միջուկը այնպես, որ վերևից և կողքերից փաթաթելու համար տեղ մնա։
Փաթաթել ռոլլեր նրբաբլիթների նման, եզրերը ամրացնել ալյուրե խյուսով։ Պատրաստի ռոլլերը տապակել ձեթի մեջ երկու կողմից։ Մատուցել տաք վիճակում
0Comments