Սան Ֆրանցիսկոյում մերկ կնոջ հսկա քանդակ է տեղադրվել

Մանրամասներ
նիկոլ

Սան Ֆրանցիսկոյում մերկ կնոջ հսկա քանդակ են տեղադրել։ Աշխատանքը, որը կրում է «R-Evolution» անվանումը, տեղադրվել է հինգշաբթի օրը՝ Embarcadero Plaza-ում՝ լաստանավերի շենքի մոտ: Քանդակի բարձրությունը 13 մետր է։

San Francisco Recreation and Parks-ը հայտնել է, որ քանդակը քաղաքում կմնա առնվազն վեց ամիս:

Քանդակը ստեղծվել է նկարիչ Մարկո Կոքրեյնի կողմից տասը տարի առաջ Treasure Island-ում և բաղկացած է 55000 զոդումից։ Քանդակն առաջին անգամ ներկայացվել է Burning Man-ում՝ 2015 թվականին:

R-Evolution-ը պարզապես նույն տեղում կանգնած չէ. օրական մեկ ժամ շարունակ դրա կուրծքը բարձրանում և իջնում ​​է՝ նմանակելով շնչառությունը: Այն լուսավորում է գիշերը։

Կոքրեյնի կայքում աշխատանքը նկարագրված է որպես «կանացի ուժի և ազատագրման» խորհրդանիշ։