ԱՄՆ-ն չի մասնակցի Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Թրամփ

Մանրամասներ
ամն

ԱՄՆ-ն չի մասնակցի Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ինչպե՞ս կարելի է մեզնից ակնկալել, որ կգնանք Հարավային Աֆրիկա՝ մասնակցելու  G20-ին, երբ հողերի բռնագրավումը և ցեղասպանությունը խոսակցության հիմնական թեման են այնտեղ լինելու։

Նրանք վերցնում են սպիտակամորթ ֆերմերների հողերը, ապա սպանում նրանց և նրանց ընտանիքներին։ Լրատվամիջոցները հրաժարվում են լուսաբանել դա։ ԱՄՆ-ն դադարեցրել է Հարավային Աֆրիկային տրամադրվող բոլոր նվիրատվությունները։ Արդյո՞ք մենք սա ենք ուզում տեսնել G20-ին։ Ես այդպես չեմ կարծում»,- գրել է նա։