ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը երեկ Սանկտ Պետերբուրգում հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպման վերաբերյալ Կրեմլը միայն պարզաբանեց, որ քննարկման հիմնական հարցը եղել է Ուկրաինան։
Թրամփի բանագնաց Քելլոգն առավել մանրամասն անդրադարձ է կատարել ավելի քան 4,5 ժամ տևողության քննարկմանը և Times-ին տված հարցազրույցում բացահայտել հետևել հիմնական առաջարկությունները․
«1․ Ուկրաինան կարող է բաժանվել վերահսկողության գոտիների հակամարտության ավարտից հետո, ինչպես «Բեռլինը բաժանվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո», բայց առանց ԱՄՆ ցամաքային զորքերի․
2․ Բրիտանական և ֆրանսիական զորքերը կարող են տեղակայվել Ուկրաինայի արևմուտքում՝ որպես «վերաապահովագրող ուժ».
3․ Եվրոպական և ռուսական ուժերի միջև կարող են լինել «ուկրաինական ուժեր և բուֆերային գոտի».
4․ ԱՄՆ-ն Ուկրաինայում ցամաքային զորք չի տեղակայի.
5․ Մոտ 30 կմ երկարությամբ ապառազմականացված գոտի ստեղծել արևելքում», - բարձրաստիճան պաշտոնյայի խոքերը մեջբերել է Times-ը։
0Comments