Ադրբեջանցի սահմանապահները կանխել են Իրանի կողմից սահմանի անօրինական հատման փորձը, տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով պետական սահմանապահ ծառայությանը։
Նշվել է, որ սահմանապահ վերակարգը նկատել է երեք անհայտ անձանց շարժում։ Սահմանախախտներն անտեսել են «Կանգնիր» հրամանը եւ կրակ են բացել։
Տեղեկացվել է, որ պատասխան կրակի հետեւանքով նրանցից մեկը չեզոքացվել է, երկրորդը բռնվել է, երրորդը փախել է իրանական տարածք՝ օգտվելով մթությունից եւ բարդ ռելիեֆից։ Ընդգծվել է, որ տեղում հայտնաբերվել են «Վինչեսթր» տիպի հրացան, գիշերային տեսանելիության սարք, փամփուշտներ եւ երեք կապ թմրախոտ՝ 32,4 կիլոգրամ ընդհանուր քաշով։ Իրանական կողմը տեղեկացվել է միջադեպի մասին, նշել են ադրբեջանական գերատեսչությունում։
0Comments