ՀՀ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է, ոչինչ. Միրզոյան

Մանրամասներ
Միրզոյան բայրամով

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անթալիայում Բաքվի և Թբիլիսիի գործընկերների հետ պանելային քննարկման ժամանակ վստահեցրեց` ՀՀ Սահմանադրությունում չկա որևէ կետ, որտեղ նշվում է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։

«Դուք կարող եք ստուգել և ուղղել ինձ, եթե ես սխալվում եմ, բայց վստահեցնում եմ ձեզ, որ չեմ սխալվում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ ոչինչ չի ասվում այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է, ոչինչ չկա: Ընդհակառակը` մենք մեր մտահոգություններն ունենք Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված, բայց անընդհատ չենք բարձրացնում այդ հարցը, որովհետև համաձայնագրի նույն տեքստում մենք ունենք կոնկրետ դրույթ, որում ասվում է, որ կողմերից որևէ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրությունը` սույն համաձայնագրի չկատարելն արդարացնելու համար»,– ասաց Միրզոյանը։

Նա հերթական անգամ ընդգծեց, որ առկա բոլոր հարցերի լուծումները գտնելու համար ամենակարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացնումն է։

Վստահեցրեց` այդպիսով կհաղթահարվեն բոլոր հնարավոր խոչընդոտներն ու մտահոգությունները։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկնեց Բաքվի դիրքորոշումը` խաղաղության համաձայնագրի ստորագրման համար 2 պայման պետք է կատարվի` լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբն ու փոխվի ՀՀ Սահմանադրությունը։