Ռուսաստանը չի կորցրել իր ազդեցությունը Հայաստանում․ այն երբեք չի ձգտել ազդել նրա վրա, Մոսկվայում «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» ֆորումի ժամանակ հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Բորիս Չերնիշևը։
«Հիմարություն է, մենք չենք ազդում մեր ընկերների վրա։ Մենք ուզում ենք, որ մեր ընկերները լավ լինեն, մենք ուզում ենք աջակցել նրանց։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստանն՝ ազատ, անկախ, ինքնիշխան, զարգանա։
Սակայն կան ուժեր, որոնց պետք չէ ինքնիշխան Հայաստան, որոնք չեն ուզում իրական անկախություն։ Հենց այդ պատճառով են նրանք փորձում խզել Ռուսաստանը և Հայաստանը կապող պատմական արմատներն ու կապերը», - ասել է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի փոխնախագահը։
0Comments