Իրանի ԳՇ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի հետ սահմանային զորավարժությունները

Մանրամասներ
հրետանի

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Սեյեդ Մորթազա Միրիանը բարձր է գնահատել ապրիլի 9-10-ը Հայաստանի հետ անցկացրած համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Գեներալը նաև հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է հարևանների տարածքային ամբողջականության սկզբունքին:

Երկու երկրների սահմանին անցկացված զորավարժությունների ընթացքում մշակվել են Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:

Կողմերից յուրաքանչյուրի ստորաբաժանումները զորավարժություններն անցկացրել են իրենց տարածքում (հայկական ստորաբաժանումները՝ Հայաստանի, իրանականը՝ Իրանի տարածքում)։ Գործի են դրվել թեթև և ծանր սպառազինություններ, մշակվել են դիպուկահարների գործողությունները։