Իրանի և Հայաստանի համատեղ զորավարժությունները մեղմ, բայց հստակ պատասխան են Զանգեզուրի միջանցքի շուրջ աճող լարվածությանը։ Չնայած տարածաշրջանում իրավիճակի վատթարացմանը՝ Զանգեզուրը մնում է մեր կարմիր գիծը։ Այս մասին գրել է Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի պաշտոնական տելեգրամ ալիքը՝ կցելով հստակ ուղերձներ պարունակող տեսանյութ։
«Մենք կփշրենք սիոնիստների և բրիտանացիների պատրանքները, ովքեր երազում են պարտադրել իրենց սցենարը։
Զանգեզուրի միջանցքը կարող է բացվել միայն այն դեպքում, եթե Իրանի պայմանները կատարվեն և գտնվեն նրա ռազմավարական վերահսկողության ներքո։
Սա միայն տարածաշրջանային խնդիր չէ, սա նաև Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ինքնիշխանության և ուժերի հավասարակշռության հարց է։
Իրանը թույլ չի տա, որ այս միջանցքը վերածվի արտաքին ազդեցության և ապակայունացման գործիքի», գրել է ԻՀՊԿ ալիքը։
0Comments