ԱՄՆ-Իրան բանակցություններն ընթանում են դրական մթնոլորտում․ Tasnim

Մանրամասներ
իրան ամն

Օմանում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները շարունակվում են և ընթանում են դրական մթնոլորտում։ Այս մասին Tasnim գործակալությանը հայտնել է իրանական պատվիրակության անդամներից մեկը։

«Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների մթնոլորտը դրական է: Բանակցությունները շարունակվում են: Դժվար թե դրանք տևեն մինչև վաղը»,- ասել է նա: