Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ Բրյուսելում գումարվել է եվրոպական երկրների պաշտպանության նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մեծ համաժողով:
Ուկրաինայի ռազմական կարիքների համար որոշվել է կազմակերպել 22 միլիարդ դոլարի ծավալով մատակարարումներ:
Հակասական իրավիճակի ենք ականատես:
Մի կողմից՝ Թրամփի վարչակարգը շատ ակտիվ բանակցային գործընթացի մեջ է պատերազմը օր առաջ կանգնեցնելու համար, իսկ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն անընդհատ խրախուսում են Զելենսկուն:
Փաստորեն մինչև վերջին ուկրաինացին պատերազմելու նարատիվը դարձել է եվրոպական քաղաքական օրակարգի մաս»։
0Comments