«Զանգեզուրի միջանցքը» կարող է դիտվել որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական համաժողովի ժամանակ․
«Այս միջանցքը պաշտոնական Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացի տարրերից մեկն է։
Զանգեզուրի միջանցքը, իր զուտ առևտրային նշանակությունից դուրս, կարծում եմ, կարող է նաև դիտվել որպես տարածաշրջանում վստահության ամրապնդման կարևոր միջոց, քանի որ այն նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող նորմալացման գործընթացի տարրն է»,- նշել է Ամիրբեկովը։
0Comments