Ալիևը Ռուսաստանին զավթիչ է անվանել

Մանրամասներ
Պուտին Ալիև

Տեսանելի ապագայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության ոչ մի հեռանկար չեմ տեսնում։ Դրա մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ռուսաստանը բռնազավթած տարածքները հայտարարեց Ռուսաստանի մաս, ինչպե՞ս կարող է դրանից հրաժարվել։

Ուկրաինան, ինչպես մնացած աշխարհը, այս բռնազավթած հողերը համարում է Ուկրաինայի մաս:

Ադրբեջանը դրանք Ուկրաինայի մաս է համարում։ Ինչպե՞ս կարող են դա զոհաբերել և ասել. «ոչ, դա Ուկրաինայի մաս չէ»: Դե, եթե դա տեղի ունենա, կնշանակի, որ ես ինչ-որ բան չեմ հասկանում միջազգային քաղաքականությունից»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նշել է Ալիևը։