Իրան-Հայաստան զnրավարժությունների հիմնական նպատակը սահմանների անվտանգության ուժեղացումն է. ԻՀՊԿ պաշտոնյա

Մանրամասներ
Իրան Հայաստան դրոշ

Իրան-Հայաստան զորավարժությունների հիմնական նպատակը սահմանների անվտանգության ուժեղացումն է և  ստորաբաժանումների մարտունակության բարձրացումը, հայտարարել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետի տեղակալ Վալիոլլահ Մանին:

«Հաշվի առնելով Հարավային Կովկասի ռազմավարական դիրքը և համատեղ սահմանների գործոնի կարևորությունը՝ զորավարժությունները նախապես պլանավորվել և մշակվել են՝ միաժամանակ մարտական պատրաստականության և խաղաղության ու անվտանգության ուղերձ փոխանցելու համար»,- նշել է նա։