Ուկրաինան կարող է բաժանվել վերահսկողության գոտիների, ինչպես Բեռլինը՝ Երկրորդ աշխարհամարտից հետո

Մանրամասներ
պուտին թրամփ պուտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը երեկ Սանկտ Պետերբուրգում հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպման վերաբերյալ Կրեմլը միայն պարզաբանեց, որ քննարկման հիմնական  հարցը եղել է Ուկրաինան։

Թրամփի բանագնաց Քելլոգն առավել մանրամասն անդրադարձ է կատարել ավելի քան 4,5 ժամ տևողության քննարկմանը և Times-ին տված հարցազրույցում բացահայտել հետևել հիմնական առաջարկությունները․

«1․ Ուկրաինան կարող է բաժանվել վերահսկողության գոտիների հակամարտության ավարտից հետո, ինչպես «Բեռլինը բաժանվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո», բայց առանց ԱՄՆ ցամաքային զորքերի․

2․ Բրիտանական և ֆրանսիական զորքերը կարող են տեղակայվել Ուկրաինայի արևմուտքում՝ որպես «վերաապահովագրող ուժ». 

3․ Եվրոպական և ռուսական ուժերի միջև կարող են լինել «ուկրաինական ուժեր և բուֆերային գոտի».

4․ ԱՄՆ-ն Ուկրաինայում ցամաքային զորք չի տեղակայի. 

5․ Մոտ 30 կմ երկարությամբ ապառազմականացված գոտի ստեղծել արևելքում», - բարձրաստիճան պաշտոնյայի խոքերը մեջբերել է Times-ը։