«Ռուսաստանը պետք է գործի»․ Թրամփ

Մանրամասներ
ռուսաստան ուկրաինա դրոշ թրամփ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցկայքի իր էջում գրել է, որ ՌԴ-ն պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։

«Չափազանց շատ մարդիկ են մահանում՝ շաբաթական հազարավոր մարդիկ՝ այս սարսափելի և անիմաստ պատերազմում: Պատերազմ, որը տեղի չէր ունենա, եթե ես լինեի նախագահ»,- գրել է նա։