Վենեսուելան 2000 կուբացի բժիշկ կընդունի, որոնք Հավանայի եւ Բրազիլիայի միջեւ տեղի ունեցած վեճից հետո հեռացել էին Բրազիլիայից, ինչի արդյունքում Բրազիլիայի նախագահ Ժաիրա Բոլսոնարոն որոշել էր հրաժարվել այդ բժիշկների ծառայություններից, հաղորդում է Reuters-ը:
Բոլսոնարոն ասել է, որ մոտ 11.000 կուբացի բժիշկ որպես «ստրուկ» է օգտագործվում, եւ պահանջել, որ Կուբայի կառավարությունը, որը ստանում է նրանց աշխատավարձի 75 տոկոսը, թույլ տա նրանց լիարժեք աշխատավարձ ստանալ եւ միավորվել իրենց ընտանիքների հետ: Կուբան հրաժարվել էր եւ հետ կանչել բժիշկներին:
«Հաջորդ շաբաթ մենք հատուկ միջոցառում կունենանք, որը նվիրված է Կուբայից 2000 բժիշկների ժամանմանը: Նրանք ժամանելու են Բրազիլիայից», - ասել է Մադուրոն:
«Բրազիլական ֆաշիզմը վերջ դրեց առողջապահական ծրագրին, եւ մոտ 2,000 բժիշկներ գալիս են Վենեսուելա», - ասել է նա:
Կլինիկաները, որոնք ղեկավարում էին Կուբայի բժիշկները, հանգուցյալ առաջնորդ Ուգո Չավեսի հեղինակային ծրագիրն էր: Վենեսուելան բժշկական ծառայությունների համար նավթի մատակարարումներով էր վճարում:
Մադուրոն սակայն չի հայտնել, թե ինչպես է վճարելու բժիշկների ծառայությունների համար:
0Comments