Ուկրաինայի՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը կարելի է դիտարկել միայն պատերազմի ավարտից հետո, կարծում է Գերմանիայի պահպանողական դաշինքի՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության/Քրիստոնեա-սոցիալական միության (CDU/CSU) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, երկու ասոցիացիաներին Կիևի անդամակցության խոստումը մնում է ակտուալ։
«Ուկրաինան շատ մեծ եվրոպական երկիր է, բայց եվրոպական պատերազմող երկիր է: Պատերազմական վիճակում գտնվող երկիրը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամ»,- նշել է Մերցը Handelsblatt թերթին տված հարցազրույցում:
Փետրվարին Հունգարիան վետո է դրել Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների առաջին փուլի մեկնարկի վրա։ Ավելի ուշ Շվեդիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի դիվանագետները Բրյուսելին կոչ են արել կոնկրետ առաջարկներ ներկայացնել երկրի անդամակցության գործընթացի վերաբերյալ։
0Comments