«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայում աշխատակազմի ղեկավարը եւ տեղակալները տարբեր ուղղություններով համակարգում են Կրեմլի ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Մինչեւ վերջերս Հայաստանի գծով կուրատորը Դմիտրի Կոզակն էր` ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի կուրատոր Կոզակին ՌԴ նախագահը փոխել է: Նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոն, որը համակարգում է նաեւ Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մոդովայի ուղղությունները:
Սա մի բանի մասին է վկայում, որ Հայաստանը Կրեմլի համար կարեւոր ուղղություն է դարձել է, եւ ավելի ծանրակշիռ պաշտոնյա է նշանակվում: Վլադիմիր Պուտինը վստահում է նրան, եւ նա բավականին պատասխանատու ու կարեւոր դեր է խաղում Կրեմլում:
Այս մեկ ամսվա ընթացքում Կիրիենկոն դեռ ծանոթանում է իրավիճակին, այսպես կոչված՝ զոնդաժ է իրականացնում: Մեզ ասացին, որ այս ընթացքում նա որոշ հայ գործիչների հետ է շփվել, ոմանց անգամ ընդունել է Կրեմլում: Ընդ որում, լուրեր կան, որ Ռոբերտ Քոչարյանն է մեկնել Մոսկվա եւ հանդիպել Կիրիենկոյի հետ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
0Comments