Տավուշից վերադարձած Ղալումյանը ոչ կրակոց է լսել, ոչ էլ կրակոցների մասին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Տավուշում ոչ մի կրակոց չկա: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր, ծնունդով Տավուշից Վահե Ղալումյանը՝ հավելելով, որ ինքը Տավուշից է գալիս:

Հարցին՝ կրակոցները ո՞ր հատվածում են եղել, նա պատասխանեց. «Ես չեմ լսել կրակոցի մասին, այս օրերին կրակոց չի եղել»,-ասաց նա:

Ճշտող հարցին՝ գյուղացիները ստո՞ւմ են, Ղալումյանն անպատասխան թողեց ու մտավ աշխատասենյակ: