Այս փուլում առաջարկում ենք, որ երկաթուղային կապը բացենք մասնավորապես Հորադիզ-Երասխ գծի վրա․ Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ Փաշինյան

Ոչ մի մեղմացման մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ մենք մեր դիրքորոշումները «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ ներկայացրել ենք գրավոր շատ վաղուց։ Այդ թվում այն նպատակով, որ ամենատարբեր մեկնաբանություններ չլինեն։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եւ այդ ծրագրի շրջանակներում մենք սկսել ենք աշխատանքը եւ շարունակելու ենք», - նշեց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ըստ էության, Հայաստանը իր գրավոր առաջարկին գրավոր պատասխան չի ստացել։

«Կան այլեւայլ մեկնաբանություններ, բայց նաեւ էլի ես կարծում եմ, որ մենք պետք է պրոցեսը ճիշտ հասկանանք։ Ասենք ցանկացած նախագիծ իրականացման ընթացքում ունի նրբություններ։ Եւ այդ նրբությունների շուրջ պետք է աշխատել։ Եւ մենք ի սկզբանե։ Տեսեք, երբ հարցի հեղինակը խոսում է մեղմացումների մասին, հենց «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում մենք ֆիքսել ենք, որ մենք պատրաստ ենք պարզեցումների, ընթացակարգերի պարզեցումների եւ, ըստ էության, չորս հիմնական սզբունքների պահպանմամբ։ Առաջինը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն։ Փոխադարձությունը ինչի՞ համար է։ Որովհետեւ հիմա մենք այս փուլում առաջարկում ենք, որ երկաթուղային   կապը բացենք մասնավորապես Հորադիզ-Երասխ գծի վրա, որտեղ ե՜ւ Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով, ե՜ւ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով իրականացվում են բեռնափոխադրումներ», - ասաց ՀՀ վարչապետը։

Նա նշեց նաեւ, որ հենց այսօր կառավարությունը պատրաստ է գնալ այդ լուծումներին։

«Նաեւ շատ կարեւոր է արձանագրել, որ մենք երբ ասում ենք, պատրաստ ենք այդ լուծումներին, մենք մեզ հարց ենք, չէ՞, տալիս․ բա մեր հանրությունը ո՞նց կվերաբերվի այն լուծումներին, որոնք մենք առաջարկում ենք։

Եթե մենք այդ վստահությամբ ասում ենք, դա նշանակում է, որ, էլի եմ ասում, դիվանագիտական նրբությունների պատճառով եւ քանի դեռ համաձայնեցված չէ, մենք ամեն ինչը չենք կարող զուտ կոռեկտությունից, աշխատանքի տրամաբանությունը չխախտելու համար բացել։ Բայց եթե մենք ասում ենք, մենք պատրաստ ենք հենց այսօր գնալ այդ տրամաբանությամբ, նշանակում է՝ ունենք որոշակի վստահություն, որ նաեւ մեր հանրության, այդ թվում Մեղրի խոշորացված համայնքի մեր բնակչության, այդ թվում Սյունիքի մարզի, այդ թվում Հայաստանի Հանրապետության բնակչությունը կտեսնի, կասի «Հա, շատ լավ։ Նորմալ կոմպրոմիս ա»։ Եւ ․․․ փոխադարձ ընդունելի կարող ա լինի։ Այսինքն սա է տրամաբանությունը», - հավելեց նա։