Այսօր ոստիկանությունը Կոտայքի մարզում իրականացրել է գործողություններ, որի արդյունքում հատուկ տարածք են տեղափոխվել մի քանի ավտոմեքենաներ, հայտնում է Shamshyan.com-ը։
Տուգանային հրապարակ են տեղափոխվել «Mercedes G», «BMW X6», «Toyota Camry», «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաներ:
Ըստ կայքի՝ դրանք պատկանում են Կոտայքի մարզում հայտնի մի քանի անձանց և այն կապ ունեն վերջին օրերին մարզում տեղի ունեցած աղմկահարույց մի քանի հանցագործությունների հետ: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չեն հրապարակվում:
0Comments