ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Չինաստանի հետ վիճելի առևտրային հարցերը լուծել երեք կամ չորս շաբաթվա ընթացքում։
Միաժամանակ, խոսելով ԱՄՆ առևտրային գործընկերների հետ առևտրի և մաքսատուրքերի հարցերի շուրջ բանակցությունների մասին, Թրամփը նշել է, որ հակված չէ շտապելու։ Նրա կարծիքով՝ Վաշինգտոնն անհանգստանալու խնդիր չունի, եթե չհաջողվի Չինաստանի կամ մեկ այլ երկրի հետ համաձայնագիր կնքել։ «Այդ դեպքում մենք պարզապես կորոշենք մաքսատուրքերի մակարդակը»,- ասել է Թրամփը։
Քննարկելով, թե ինչու է վստահ, որ մյուս պետությունների հետ առևտրային բանակցությունները հաջող կլինեն, նա ընդգծել է, որ ամերիկյան շուկան գրավիչ է։ «Մենք ունենք մի բան, որը ոչ ոք չունի՝ ամերիկացի սպառող»,- ասել է ԱՄՆ նախագահը։
0Comments