Սպիտակ տունը մտադիր է մինչև ապրիլի 20-ն ուկրաինական հակամարտությունում հրադադարի համաձայնության հասնել, սակայն ընդունում է, որ վերջնաժամկետը կարող է փոխվել, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով այդ նպատակին ծանոթ աղբյուրներին։
Սպիտակ տունը նպատակ ունի հրադադարի համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 20-ը, որը համընկնում է այս տարվա Սուրբ Հարության տոնի հետ, սակայն ընդունում է, որ ժամանակացույցը կարող է փոխվել՝ հաշվի առնելով երկու կողմերի դիրքորոշումների մեծ տարբերությունները:
Ըստ հոդվածի՝ Միացյալ Նահանգները հույս ունի, որ հրադադարը կարող է ձեռք բերվել մի քանի շաբաթվա ընթացքում։ Միևնույն ժամանակ, գրում է Bloomberg-ը, եվրոպացի պաշտոնյաները վախենում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «դիվանագիտական հաղթանակի» ցանկությունը կհանգեցնի նրան, որ նա կզոհաբերի Ուկրաինայի շահերը։
0Comments