Զելենսկին հայտնել է երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին

Մանրամասներ
զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CBS News-ի հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։

«Եթե մենք հաստատակամություն չցուցաբերենք, նա (Պուտինը) կգնա առաջ: Սա ոչ միայն ենթադրություն է, այլեւ իրական սպառնալիք: Պուտինի վերջնական նպատակն է վերակենդանացնել Ռուսական կայսրությունը եւ վերադարձնել այն տարածքները, որոնք այժմ գտնվում են ՆԱՏՕ պաշտպանության ներքո:

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ աշխարհում «չի լինի անվտանգ տեղ ոչ մեկի համար»։