Ռուսաստանը հարձակում է սկսել Սումիի և Խարկովի մարզերի վրա. Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար

Մանրամասներ
տանկ զորք շարասյուն

Ռուսաստանի Զինված ուժերի հարձակումը Սումիի և Խարկովի մարզերի վրա, որի մասին ավելի վաղ խոսել էր նախագահ Զելենսկին, փաստացի արդեն սկսվել է։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Սիրսկին։

Ինչպես հաղորդում է УНИАН  գործակալությունը, նա նշել է, որ Ռուսաստանը գրեթե կրկնապատկել է այդ տարածքների վրա՝ արդեն մի քանի օր տևող հարձակողական գործողությունների թիվը։

«Չնայած բոլոր բանակցություններին, որոնք ընթանում են, մենք միայն հարձակողական գործողությունների ինտենսիվության աճ ենք տեսնում»,- պարզաբանել է նա։   Սիրսկին նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է բուֆերային գոտի ստեղծել Խարկովի, Սումիի և Չեռնիգովի մարզերում, իսկ ռուսներն ունեն մոտ 5 միլիոն մարդու մոբիլիզացիոն ռեսուրս, իսկ ընդհանուր առմամբ՝ 20 միլիոն։