Կրասնոդարում ռուսական ռազմական Су-34-ը ընկել է բնակելի տան վրա եւ պայթել

Մանրամասներ
ա

Ռուսական լրատվական գործակալությունները հայտնում են, որ Կրասնոդարի երկրամասի Յեյսկ քաղաքում կործանվել է Սու-34 ռազմական ինքնաթիռ։

Ականատեսները, որոնց հղում է անում ՏԱՍՍ գործակալությունը, ասում են, որ ընկնելուց հետո բնակելի շենքի առաջինից իններորդ հարկերն այրվում են։ Համացանցում տեղադրված տեսանյութերից երեւում է, որ տեղի են ունեցել մի շարք պայթյուններ:

ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել Եյսկ քաղաքում Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանման մասին։ Հաղորդագրության համաձայն՝ «ինքնաթիռի կործանման պատճառը եղել է թռիչքի ժամանակ շարժիչներից մեկի բռնկումը»։