ՌԴ ԱԴԾ-ն խափանել է ուկրաինական ռազմական հետախուզության՝ հավաքագրման նպատակով Մոսկվայի և Մոսկվայի մարզի դպրոցականների տվյալները ստանալու փորձը: Նրանք փորձել են հայրենասիրական երիտասարդական կազմակերպությունների կայքերից նամակներ ուղարկելով գրավել երիտասարդներին։
Ինչպես հայտնում են ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնից, Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությանը հասանելի են դարձել 42 ռուսական կրթական կազմակերպությունների ռեսուրսները։ Նրանք նամակագրություն են վարել ակցիաներից մեկի կազմակերպման համար։
ԱԴԾ-ի տվյալներով՝ ուկրաինական հատուկ ծառայությունները որսացել են նամակների սկանավորված պատճենները, այնուհետ ձևափոխել ֆայլերը և նամակներն ուղարկել ուսումնական հաստատություններ։
Ուսումնական հաստատությունները տեղեկացվել են նախապատրաստվող սադրանքների մասին։
0Comments