Հին աշխարհակարգը վերացել է, պայքար է գնում նորի համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայ քննարկման ակումբի հանդիպման ժամանակ։
Պուտինը նշել է Արևմուտքի «աննախադեպ աշխարհաքաղաքական ագահությունը» որպես վերջին հակամարտությունների իրական աղբյուր՝ Հարավսլավիայից մինչև Ուկրաինա, գրել է «ՏԱՍՍ»-ը։
«Ձևավորվող բազմաբևեռ աշխարհում չպետք է լինեն պարտվող երկրներ և ժողովուրդներ, ոչ ոք չպետք է իրեն անբարենպաստ զգա»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։
Պուտինն անվանել է ՆԱՏՕ-ն աշխարհում մնացած միակ դաշինք ու «բացահայտ անախրոնիզմ»:
0Comments