Լավրովն Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը

Մանրամասներ
լավրով իրան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ, ընդհանուր մտահոգություն է արտահայտվել Գազայի հատվածում շարունակվող զինված առճակատման կապակցությամբ», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Շեշտվել է հրադադարի շուտափույթ հաստատման  և տուժած խաղաղ բնակչությանը հրատապ հումանիտար օգնության տրամադրման անհրաժեշտությունը»,- հավելել է դիվանագիտական ​​ծառայությունը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև տեղեկացրել է իր իրանցի գործընկերոջը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու Ռուսաստանի ջանքերի մասին։

«Սերգեյ Լավրովն իրանցի գործընկերոջը տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով Ռուսաստանի ջանքերի մասին, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը և իրավիճակը քաղաքական ում դիվանագիտական ​​ուղի տեղափոխելուն», - ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում: