Փաշինյանն արդարացրեց Քյարամյանին․ Վիդեո

Մանրամասներ
քպ

Միջազգային հանրության գլուխը խառն է՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն զբաղված են Ուկրաինայով, Չինաստանը՝ Թայվանով, ԱՄՆ-ն՝ Մերձավոր Արևելքով։ Ադրբեջանը օգտվում է առիթից և կապրիզներ է անում, բայց երկար ժամանակ չի կարող անտեսել իրեն ուղղված հորդորները, երբ պետք լինի, կհիշեցնեն մարդու իրավունքների, քաղբանտարկյալների, խոսքի ազատության մասին։ Հիմա իրենց առաջնահերթությունը դա չէ, հայ-ադրբեջանական կոնֆլիկտն իր կարևորությամբ զիջում է մյուս կոնֆլիկտներին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։ 

Անդրադառնալով իրավապահ կառույցների հանդեպ դժգոհություններին և օրերս ԱԺ-ում բարձրացված խնդիրներին ու վեճերին՝ Արշակյանը նշեց, որ Ազգային ժողովում Արգիշտի Քյարամյանն ասաց՝ հովանավորչություն կա, օրենսդիր մարմինը խանգարում է իրեն աշխատել։

«Վարչապետը կառավարության նիստի ժամանակ արդարացրեց Քյարամյանին, ասաց՝ ի՞նչ է եղել որ, աթոռներով, շշերով էլ ենք հարվածում իրար։ Նա իր կադրն է, եթե չպաշտպանի, համակարգը փուլ կգա։ Քյարամյանի ինքնավստահության պատճառն իր ձեռքի խաչը չէ, Փաշինյանն առանձնակի վերաբերմունք ունի նրա հանդեպ»,- ընդգծեց բանախոսը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։