Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի տնօրեններն կազատվե՞ն աշխատանքից

Մանրամասներ
Նարեկ Մանուկյան Արման Հովակիմյան

Մեր տեղեկություններով Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանն ու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը կազատվեն իրենց պաշտոններից։ Այս մասին գրում է NEWS.am-ը։

Երեկ առողջապահության նախարարությունում նրանց առաջարկվել է ազատման դիմումներ գրել։ Պատճառը՝ պացիենտների կողմից «նվիրատվություններ» են, որոնց մասին վերջերս բարձրաձայնվել է։  

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնի տնօրեն կնշանակվի ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանը։