Ստամբուլի կալանավորված քաղաքապետը թուրք ժողովրդին պայքարի կոչ է արել

Մանրամասները՝ տեսանյութում
Իմամօղլու

Ստամբուլի կալանավորված քաղաքապետը X սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ թուրք ժողովրդին պայքարի կոչ անելով։ 

Իմամօղլուն իր դեմ հարուցված քրեական գործը անվանել է «մեծ դավաճանություն»։

«Սա իսկական արտադատական ​​մահապատիժ է։ Կոչ եմ անում մեր ժողովրդին պատասխանատվությամբ պայքարել իր իրավունքների համար։ Մարդու իրավունքների համար այս պայքարը մեր պետության և մեր երեխաների ապագայի հարցն է։ Այսօր անպայման քվեարկեք հանուն Թուրքիայի ապագայի։ Ապա բարձրացրեք ձեր ձայնը՝ հավաքվելով Սարաչենի, Ստամբուլի և այլ նահանգների ժողովրդավարության հրապարակներում։ Սա պատասխանատվություն ստանձնելու և ազգի կամքը գողացողների դեմ իրավունքների համար պայքարին միանալու օրն է։ Բոլորը միասին՝ ոչ մեկին հետևում չթողնելով»,- նշել է նա։

Ավելի վաղ Թուրքիայում դատարանը որոշում էր կայացրել կալանավորել Իմամօղլուին։

Չորեքշաբթի օրը Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ձերբակալել է քաղաքի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին կոռուպցիայի, կաշառակերության և կաշառման մեջ ներգրավված կազմակերպության գործով։ Ինքը՝ քաղաքական գործիչը, հայտարարել է, որ «մտադիր չէ տեղի տալ» իշխանությունների ճնշմանը։ Դրանից հետո ամբողջ երկրում բողոքի ցույցեր են սկսվել։

Ավելի վաղ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը (ԺՀԿ) սկսել էր նախագահական փրայմերիզներ անցկացնել՝ Իմամօղլուին որպես նախագահի թեկնածու աջակցելու համար՝ չնայած նրա ձերբակալմանը։

Կուսակցությունը նաև ամբողջ երկրում խորհրդանշական քվեատուփեր, այսպես կոչված, «համերաշխության քվեատուփեր» է տեղադրել, որպեսզի անկուսակցականները կարողանան իրենց աջակցությունը հայտնել քաղաքապետին: